Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը

Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն 
ակտիվ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ՄԱԿ ԳՔ փոխտեղակալի Հայաստան այցի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ Զարգացման ծրագրի միջև հաստատված ակտիվ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները:

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացման և փոխակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով այդ ուղղությամբ ՄԱԶԾ շարունակական ներգրավվածությունը:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել 2023թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակման և ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար և սոցիալ տնտեսական մարտահրավերները:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ Հայաստանում կայուն զարգացման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների երկարաժամկետ զարգացման կարիքների բավարարման ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]